03/02/2017

***

Հայացքս թափառում է ձյուներիդ մեջ,
և ես ոչինչ չունեմ ասելու.
ինչպե՞ս կարելի է ասելու որևէ բան ունենալ,
երբ մի երանությունդ փոխում ես մեկ ուրիշով:

Շարժասանդուղքը երերում է՝
ընդունելով իմ ներկայությունը.
Ընտանեկան երջանկությունը ոտքերիս տակ այն հողն է,
որով հեռանում եմ Քեզանից:

24/01/2017

***



Երբեմն որքա~ն հաճելի է
չորոշված, կիսատ, երկդիմի,
թափթփված, խճողված ու բարդ
թողնել ամեն ինչ.
դարսել իրար վրա
և այդ կույտի վրա՝
աղբակույտի,
թռչկոտել, պար գալ
ինքնամոռաց: