Դիմանկար

Ծնվել եմ 1983թ. : Գրում եմ դպրոցական տարիներից: 2000-2002թ. թղթակցել եմ «TV-ալիք» շաբաթերթին, որտեղ տպագրվել են փոքրիկ արձակ ստեղծագործություններ, և վարել եմ «Հոգեբանի անկյուն» պատանեկան խորագիրը: 2003թ. արժանացել եմ «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական մրցույթի  «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին, 2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին: 2006թ. տպագրվել է բանաստեղծություններիս «Հույսը» ժողովածուն («Զանգակ-97»):

Բանաստեղծություններս թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, վերջինս տպագրվել է ֆրանսահայ բանաստեղծ Վահե Գոդելի կողմից և տպագրվել Փարիզում` «Europe: nevue literaire mensuelle» գրական ամսագրում 2011թ.:

2006թ.-ից մասնակցել եմ Հայաստանի Գրողների միության երիտասարդական բաժնի գրական հանդիպումներին, տպագրվել բաժնի թերթում և գրական այլ թերթերում ու ամսագրերում: Պարբերաբար մասնակցում եմ Ծաղկաձորի Գրողների հանգստյանն տանն անցկացվող գրական միջոցառումներին:

Բանաստեղծություններից բացի գրում եմ նաև երգեր կիթառի համար: 2008թ. հեղինակել եմ Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Golden Star» հայկական երգի ամենամյա փառատոնի հիմնի խոսքերը: