Այնպես
եմ ուզում այրել կամուրջները,
որ
բռնկվեն նաև ձորերը անցած,
և
երբ հոգիս հմայվի
մոխրից
բարձրացող ծխի ժապավենով՝
կսկսեմ
շինարարությունը
կանգնածս
վայրում քողտիկ,
և
ոչ թե որևէ ձորի հետ կապող կամուրջ
կառուցելու
համար: