17/06/2011

Հոգուս ամպի մեջ

Հոգուս ամպի մեջ տրտմություն չկա,
Ու թախիծ չկա անձրևների մեջ.
Միայն հոգնություն, թմրություն ու քաղց`
Սովահար հոգու ծույլ դեգերումներ
Գուցե ինչ-որ բան ակնհայտ դառնա,
Ու պարզաբանվի մի ճշմարտություն,
Միայն թե արդյո՞ք շուտ կհեռանա
Ցրտահար մարմնի սարսուռը թաքուն:
Ինչ-որ երկնքում, ասում են, թե կա
Ինչ-որ «վատ բանի» բացակայություն,
Ինչ-որ արևի պաղ գծանկար,
Ենթադրվում է` կա երջանկություն
Իսկ կա՞ արդյոք սեր, երբ սիրած մարդուն
Էլ չեն ճանաչում անցորդների մեջ.
Երբ շրջանցում են անհայտ փողոցում`
Թեկուզ փնտրելով նրան անընդմեջ:
Եվ թախիծ չկա անձրևների մեջ,
Հոգու ամպի մեջ տրտմություն չկա.
Չճանաչե՞լքե՞զ  քայլերդ չզգա՞լ
Ուրեմն իրոք փրկություն չկա

No comments:

Post a Comment