09/06/2011

Մի օր կմատնի ձեռագիրը իմ

Մի օր կմատնի ձեռագիրը իմ
Կալանքից հոգնած լուսավոր մի դեմք,
Ու հետմիջօրեն նախատոնական
Նորից կծնվի սևագրի առջև:
Օրը կարարվի օրաթերթերում`
Մշտնջենական հիասթափությամբ,
Միանշանակ լուծում կփնտրի
Առաջին մարդու հարցն անպատասխան:
Եվ վախ կանվանվի  ուրախությունը,
Երջանկությունը` կորստի բանբեր,
Ամեն անկյունում կխաչվի Հիսուս,
Ամեն մարդու հետ կծնվի նոր նեռ:
Ինքնաբանտարկված դեմքը կարձակվի
Ամենայն նորի հին կրկնությունից.
Ես ամանորի ցուրտ կեսգիշերին
Ապրելու համար կծնվեմ նորից

2 comments:

  1. Շաաատ սիրեցի... ապրես:

    ReplyDelete
  2. շնորհակալ եմ, Արթուր սարկավագ :)

    ReplyDelete