21/06/2011

Ինձ մի' մոռացիր...

Ինձ միմոռացիր
Ես մոռանում եմ ապրելը արդեն,
Ինձ եմ մոռանում մութ անկողնու մեջ
Ու հեռանում եմ լրիվ մեն-մենակ:
Ինձ միմոռացիր.
Ինձ թռչուններն են անգամ մոռացել
Եվ քայլերիցս էլ չեն խուսափում:
Ու հայելին էլ կույր է ձևանում,
Իբրև թե ոչ ոք չի կանգնած իր դեմ,
Եվ հայելու մեջ դեմքիս փոխարեն
Անձրև է միայն մեղմորեն կաթում:
Շնչառությունս չի լսում ոչ ոք,
Եվ ես ոչ ոքի էլ չեմ ներշնչում
Ինձ բարևելու ցանկությունը մեծ
Ու սառնություն կա իմ հայացքի մեջ,
Եվ իմ աչքերով աշունն է նայում,
Իսկ ես աշնանն եմ լուռ հյուրընկալում
Արևից փախչող երազներիս մեջ:
Գոնե դու հիշիր, թե ես մոռանամ,
Որ ես իսկապես ներկա եմ եղել,
Այդ հիմաեմ ես էությամբ աշուն,
Թե չէ աշունը ես շատ եմ սիրել

4 comments:

  1. Հայելու պահը դուրըս շատ եկավ... նախանձեցի մտքիդ թռիչքին...

    ReplyDelete
  2. ^_^ այս ֆեյսբուքյան սմայլիկով, «բայց մեծ սրտով»` շնորհակալություն, Արթուր սարկավագ :))

    ReplyDelete
  3. Որքա~ն թախծոտ էր, Նունե ջան, մի պահ գրասենյակս թախիծով ու աշնան տերևներով լցվեց...
    Հաճելի էր ընթերցելը:

    ReplyDelete
  4. :) թախիծի մասին գրելուց հետո ներսում միայն ուրախություն է մնում :)

    ReplyDelete