08/06/2011

* * *

Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես:
Այս կինը, որ տվեցիր ինձ, նատվեց ինձ ծառի պտղից, և ես կերա:

Ու Եվան, հաստատ, ավելի ցավեց
Ամուսնու հավետ կորստի համար,
Քան թե դրախտի և կամ Աստծո

Օրը ամփոփվեց սենյակիս ներսում,
Ուրեմն դրսում մթնել է արդեն.
Իմ տխրությունը վնասակար չէ
Առողջությանը ոչ իմ, ոչ էլ քո:
Թույլ տուր մի փոքր զգալ էությունս,
Մի քիչ արտասվել կանանց նախամոր
Վշտերի համար.
Նույնիսկ դրախտում` երջանկության մեջ,
Նա երազում էր
Երազել նորից`
Ոսկե վանդակի դուռը բացելով:
Միայն ամուսնու փոքրոգությունը
Հավիտյան կողպեց դռները բոլոր`
ալֆայից մինչև օմեգա և մահ:

Որպես հերթական անհաղորդ Ադամ`
Դու չես լսում ինձ,
իմ կանխորոշված հավերժ բարեկամ,
առասպելաբար վաղեմի ընկեր.
մեր միությունը խորտակված էր դեռ
աստվածաշնչյան սուրբ ճշմարտությամբ

2 comments:

  1. Բրավո, Նունե ջան, խոսք չկա, չափազանց կանացի է, քնքուշ ու սենտիմենտալ:

    ReplyDelete
  2. :) շնորհակալ եմ, Կանթեղ :)

    ReplyDelete