14/06/2011

Կապույտ առավոտ

Կապույտ առավոտ ու մեռնող գիշեր,
Աստիճանաբար սթափվող մենություն,
Մի գլուխ` ցավե¯ր, ապրումնե¯ր, հուշե¯ր,
Հին վարկածների վերջնական հերքում:
Մի պահ բերկրանքի ցավոտ արթնացում,
Հին սկավառակում` օրհնյալ ժապավեն,
Ժապավենի մեջ` ինչ-որ պատմություն,
Հանուն ուրիշի գրված ռեքվիեմ:
Մի տխուր, բայց ջերմ խաղի վերջաբան,
Ամեն առավոտ արթնացող վերքեր,
Ամեն օրվա հետ ծնվող վախճանում`
Անվերջ փնտրվող երազի հետքեր...

4 comments:

  1. Նունե ջան, այս ինչ դիպուկ էր:
    Ես զգացել եմ այս ամենը, ու դու էլ ես զգացել...
    Կարծես իմ օրագրից պոկված էջ լիներ:
    Կեցցես
    Հուզվեցի
    Արմինե Աբրահամյան

    ReplyDelete
  2. Շնորհակալություն, Արմինե ջան, բոլորս նույնն ենք, բոլորիս միջով էլ ճանապարհները տանում են դեպի «Հռոմ» :)

    ReplyDelete
  3. Հանուն ուրիշի գրված ռեքվիեմ:

    ReplyDelete