07/06/2011

* * *

Ես չեմ հասցնում
ապրել գույների խաչմերուկներում.
դրանք փախչում են` թողնելով միայն
թույլ երանգների շառավիղները,
որ ավարտվում են ուրիշ գույների
շառավիղներով:
Ուրիշ հեռուներ,
երազներ ուրիշ,
Հաճախ կրկնվող
պատրանքների շարք
ու մոլորեցնող սուրբ քահանաներ,
Երբեք չուշացող քավության սուրբ ժամ.
Ամեն ինչ ունեմ
Սիրով կապրեի աշխարհի ամբողջ
Անհեթեթությունն ու
զրկանքները.
Ու կներեի գույների բոլոր
փախուստներն անդարձ`
համարելով, որ
ամեն շառավիղ
ավարտվում է ճիշտ
մյուսի ակունքում

Պետք է վաճառեմ, սակայն, տարիքս`
Մի քիչ ժամանակ գնելու համար.
Ես չեմ հասցնում ապրել
գույների խաչմերուկներում:

No comments:

Post a Comment